Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեսիի սպասումով

Մեսիի սպասումով
13.11.2015 | 11:44

Որքան էլ ոգևորող են Լեո Մեսիի ապաքինման վերաբերյալ «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հավաստումները, մարզասերն անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ իր սիրեցյալը նորից կմտնի խաղադաշտ: Այդ անհանգստությունը խորանում է նաև նրանով, որ կատաստրոֆիկ արագությամբ մոտենում է «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» հերթական էլ կլասիկոյի օրը, իսկ այդ դիմակայությունն առանց ֆուտբոլի արքայի մասնակցության, ճիշտ է, փայլը չի կորցնի, սակայն այդ փայլում չեն լինի նրա շքեղությունը պայմանավորող բազմաթիվ նրբերանգներ: Առաջիկա դիմակայությանն ու Մեսիի վերադարձի խնդրին է օրերս անդրադարձել «Բարսելոնի» կիսապաշտպան, թիմի ավագ Անդրես Ինիեստան. «Մեզ պետք է, որ Մեսին շարք վերադառնա հնարավորինս շուտ ու, որքան հնարավոր է, լավ մարզավիճակում: Սակայն եթե նա ի վիճակի չլինի խաղադաշտ դուրս գալու, ապա դա չի անի: Տեսնենք, թե իրողություններն ինչ զարգացումներ կունենան: Մեզ միշտ էլ քչություն է անում Մեսին»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրում կատալոնյան ակումբը լավագույնս օգտվեց «Ռեալի» սևիլյան վրիպումից ու 27 միավորով ստանձնեց առաջատարի դերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ